ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Կատարից և Իսրայելից պատվիրակություններ են ժամանել են Կահիրե՝ ամբողջացնելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները։ Բանակցություններին մասնակցում են նաև ամերիկյան կողմի ներկայացուցիչները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Շահագրգիռ կողմերը մեկնարկել են ինտենսիվ քննարկումները Գազայում հրադադարի համաձայնագրի հաջորդ փուլերի վերաբերյալ։
Քննարկման առանցքում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը խթանելու ուղիները՝ որպես բնակչության տառապանքը մեղմելու և տարածաշրջանի կայունությանն աջակցելու ջանքերի մի մաս։
Իսրայելական աղբուրների տեղեկացմամբ՝ Իսրայելը պատրաստ է շարունակել հրադադարը Գազայում՝ ավելի շատ պատանդներ ազատ արձակելու նպատակով։ Իսրայելը հայտնել է, որ առանց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների՝ մարդասիրական օգնության մուտքը Գազա չի շարունակվի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ