ՀՀ-ից 2024 թվականին ապաստան է հայցել 665 անձ, ամենաշատն ապաստան են հայցել Ուկրաինայի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

.

Հայաստանից 2024 թվականին ապաստան է հայցել 665 անձ, ամենաշատն ապաստան են հայցել Ուկրաինայի քաղաքացիներ՝ 151 անձ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Նախորդ տարի Հայաստանից ապաստան հայցողների թվում է Իրաքի 148 քաղաքացի, Իրանի 91 քաղաքացի, Եգիպտոսի 79 քաղաքացի, Ռուսաստանի 56 քաղաքացի, Սիրիայի 19 քաղաքացի: Հայաստանից ապաստան են հայցել նաև Թուրքիայի 5 քաղաքացի, Վրաստանի  7 քաղաքացի: Նախորդ տարի ապաստան են հայցել նաև Բելառուսի, Մոլդովայի, Գերմանիայի, ԱՄՆ–ի և մի շարք այլ երկրների քաղաքացիներ:

2024 թվականին Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել 203 անձ: Նշանակալի թիվ են կազմում Ուկրաինայի քաղաքացիները՝ 109 անձ: Փախստականի կարգավիճակ է շնորհվել նաև Իրաքի 35 քաղաքացու, Իրանի 12 քաղաքացու, Սիրիայի 10 քաղաքացու, Ռուսաստանի 6 քաղաքացու, Թուրքիայի 1 քաղաքացու և այլն: 

Նախորդ տարի նաև դադարեցվել է 17 անձի փախստականի կարգավիճակը:  

Նախորդ տարի Հայաստանը մերժել է 185 անձի ապաստանի հայց:

--00--ԱՀ