ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի մարտին 2019-ի մարտի համեմատ նվազել է 4.9 տոկոսով: Աճ է արձանագրել միայն միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 8.6 տոկոսով (192 հազար 450 դրամ):
Ամենամեծ նվազումը տեղի է ունեցել շինարարության ոլորտում։ 2020-ի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ նվազումը կազմել է 26.2 տոկոս: