ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին 10.9 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին 2022-ի հունվար-փետրվարի համեմատ ավելացել է 1 տոկոսով: Շինարարության ծավալը այս տարի 2 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 13.2 տոկոսով։
Իսկ առևտրի շրջանառությունում այս տարվա հունվար-փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 18 տոկոս:
2023-ի առաջին 2 ամսում Հայաստանում մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 23.5 տոկոսով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ