Իսակովի պողոտայում գտնվող կահույքի սրահներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Capture

Իսակովի պողոտայում գտնվող կահույքի սրահներից մեկում բռնկված հրդեհը 13:15-ի դրությամբ մեկուսացվել է: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, հավելելով` զոհեր և վիրավորներ չկան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ժամը 12:44-ին տվյալ հասցեում հրդեհի ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ