Սպերցյանի վնասվածքը մեծ ազդեցություն կունենա Կրասնոդարի վրա․ Մոստովոյ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Capture1

ԽՍՀՄ և Ռուսաստանի հավաքականների նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը մեկնաբանել է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքը: Շաբաթ օրը՝ մարտի 1-ին, «ցուլերը» ոչ-ոքի խաղացին Սամարայի «Կռիլյա Սովետովի» հետ (1:1):

«Սպերցյանի վնասվածքը մեծ ազդեցություն կունենա «Կրասնոդարի» վրա: Մեր մոտ արդեն եղել է դեպք, երբ թիմը խաղում էր առանց Կորդոբայի, և դա զգացվում էր: Սպերցյանը «Կրասնոդարի» կարևորագույն ֆիգուրներից է: Բայց, մյուս կողմից, «ցուլերը» ունեն նաև այլ օտարերկրյա ֆուտբոլիստներ: Ինչ-որ մեկը կփոխարինի Սպերցյանին»,- ասել է Մոստովոյը «Чемпионат»-ի լրագրող Վլադիսլավ Կրուգլովին:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնց ընթացքում խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի ներկայացրած տեղեկատվության՝ 24-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ