ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Քանիցս ասել եմ՝ ավելի հավանական է, որ ՀՀ-ն անդամակցի Անդրոմեդայի համաստեղությանը, քան ԵՄ անդամ դառնա։ ՀՀ-ն, բարեբախտաբար կամ ցավոք, երբեք չի լինելու ԵՄ կազմում։ Դա աշխարհաքաղաքական ճշմարտություն է։ Եթե Բրյուսելում, Փարիզում, Բեռլինում պահպանվել են հայ ժողովրդի բարեկամները, ապա պարտավոր են ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, շատ ուրախ ենք, որ դուք մեզ սիրում եք, բայց մենք ձեզ հետ չենք «ամուսնանալու»»։ Այս մասին այսօր դատական նիստերի դահլիճում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը մսխեց Արցախի հարցով, հիմա էլ մսխում է Սերժ Սարգսյանի գեոպոլիտիկ ժառանգությունը, մասնավորապես, ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ճիշտ դրված բալանսը։ Նա մսխում է Սերժ Սարգսյանի տնտեսական ժառանգությունը, միայն 2013 թվականին կնքված գազային պայմանագիրը Հայաստանին այս տարիների ընթացքում առնվազն 8մլդ դոլարի օգուտ է տվել։ Այն կնքվել էր Սերժ Սարգսյանի կողմից, ժամանակին շատ քննադատվեց, բայց ՀՀ-ին մեծ օգուտներ է բերել, էլ չասեմ, թե ԵԱՏՄ-ի շնորհիվ ինչքան միլիարդների օգուտ ենք ստանում՝ ֆիզիկական անձանց մակարդակից մինչև պետբյուջեի», - նշել է Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ