Ո՞ւմ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

32af94eed0ef1c2617b4ca35c1b8a460_M

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Ո՞ւմ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և այլ պաշտոնատար անձինք հայտարարարում են, որ Հայաստանի կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա։ 

Սակայն հնարավոր չէ այս հայտարարություններին լուրջ վերաբերել։ Երբ Հայաստանը Եվրոպական միությանը ինտեգրվելու գործընթաց է սկսում, իսկ պաշտոնապես հայտարարում է, որ ԵԱՏՄ-ից դուրս չի գալու, այստեղ ակնհայտ սուտ կա։ Կամ խաբում են Եվրամիությանը, որ պատրաստ են ինտեգրմանը, կամ խաբում են ԵԱՏՄ-ին, որ դուրս չեն գալու։

Այս մարդիկ պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և անկեղծ ասեն, որ ԵՄ անդամակցության գործընթացը առաջին հերթին ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին է, առանց դրա այն անգամ չի կարող սկսվել։ Պատասխանատվություն վերցնեն երկրի էներգետիկ համակարգի, տնտեսության փլուզման համար և շարժվեն «առաջ», որ բոլորն իմանան, թե ում ու ինչ հարցով են «պարտական»:

Իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ ստով և կեղծիքով հնարավոր չէ միջազգային որևէ գործընկերոջ աջակցություն ստանալ՝ ոչ արևմուտքում, ոչ հարավում և ոչ էլ հյուսիսում»:

--00—ՅՄ