«Թուրքիան ու Ադրբեջանը միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն»․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

gg
Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս տարածաշրջանում կայունության, համագործակցության և բարգավաճման օգտին։ Մեր երկրները միայն մեկ բան են ուզում՝ խաղաղություն։ Նման հայտարարություն էարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Իգդիր-Նախչըվան գազատարի բացման արարողության ժամանակ։

 Նրա խոսքով՝ Անկարան և Բաքուն մինչ օրս մեծ թվով քայլեր են ձեռնարկել խաղաղության և տարածաշրջանային զարգացման ուղղությամբ․ «Մենք գործնականում ցույց տվեցինք մեր անկեղծությունը և լի ենք վճռականությամբ հետագայում ևս իրականացնել խաղաղությանն ու բարգավաճմանն ուղղված համատեղ նախագծեր», - հայտարարել է նա։ 
 

--00—ՍՊ