Բախվել են մեքենան ու բեռնատարը․ վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

սս
Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշի բնակավայրի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի ավտոմեքենան և KamAZ մակնիշի բեռնատարը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ford-ի վարորդը տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի և KamAZ-ի վարորդի ինքնությունը։

--00—ՍՊ