Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում, ներդրված գումարը՝ 620,000,000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

աա
Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականին լուսավորության համար ներդրված գումարը կազմում է մոտ 620,000,000 ՀՀ դրամ։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 
 
 2025 թվականի հունվարից քաղաքում շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը, որը ներառում է 20 փողոց և 2 թաղամաս:
 
 Հին լամպերը փոխարինվում են բարձրորակ LED լուսատուներով, ինչը նպաստում է էլեկտրաէներգիայի համաչափ բաշխմանը և բարելավում լուսավորության պայմանները։
 
 Արդյունքում, լուսավորության արդյունավետության ցուցանիշն աճել է 50%-ով՝ ավելի քիչ էլեկտրաէներգիա ծախսելով։

 

--00—ՍՊ