ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Ադրբեջանի և Թուրքիայի հաջորդ համատեղ նախագիծը կլինի Նախիջևանից Թուրքիային կապող էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նման հայտարարություն է արել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը․
«Բաքու–Թբիլիսի–Ջեյհան, Բաքու–Թբիլիսի–Էրզրում և TANAP խողովակաշարային նախագծերի շնորհիվ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կարևոր դեր է խաղում նավթի համաշխարհային մատակարարումներում և դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումներում», - հայտարարել է Բայրաքթարը։
Նա նշել է, որ երկու երկրների միջև եղբայրական կապերն էլ ավելի են ամրապնդվում էներգետիկ կապերով․ «Մեր հաջորդ համատեղ նախագիծը կլինի Նախիջևանից Թուրքիա էլեկտրաէներգիայի փոխանցման գիծը», - ասել է Բայրաքթարը:
--00—ՍՊ