ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է ռուսական հանածո վառելիքից վերջնական և աստիճանական հրաժարման ճանապարհային քարտեզի հրապարակումը, որը նախատեսված էր մարտի 26-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։
«Եվրամիությունը հետաձգում է ռուսական գազից աստիճանական հրաժարման ճանապարհային քարտեզի հրապարակումը: Հնարավոր է, մինչև 2027 թվականը դրանից վերջնականապես հրաժարվելու նախնական ծրագիրը նույնպես կարող է սրբագրվել: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հիմնված է շահի գերակայությանը և միանգամայն կարելի է ենթադրել, որ ռուսական գազի և բնական հեղուկ գազի մատակարարումները պատերազմի դադարեցմանը միտված որևէ համաձայնագրի մաս են»,- նշել է գազի հարցերով անկախ վերլուծաբան Թոմ Մարցեկ-Մանսերը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ