Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Անդրեևկա բնակավայրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Screenshot_1

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Անդրեևկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ուժերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Անդրեևկա բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ