Ռուսական զորքերը հարվածել են Կիևին և Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

000_36F39HN

Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Խարկովին, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով, հարվածը հասցվել է Խարկովի Օսնովյանսկի թաղամասի մասնավոր բնակելի հատվածին, ինչի արդյունքում մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, ևս 19 շենք և չորս ավտոմեքենա մասամբ վնասվել են։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երկու կնոջ և երկու տղամարդու դի։

--00—ՅՄ