Ահազանգ է ստացվել․ ՄԻՊ-ը դիտարկել է հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

photo_2025-03-06_15-17-57

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ:

Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ:

Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել են իր իրավունքների իրացման հնարավորությունները: Նշվել է, որ Պաշտպանը մշտապես հետևողական ու արձագանքող է զինծառայողների և նրանց ծնողների բարձրացրած խնդիրներին:

Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողի բուժման ու փորձաքննության հետ կապված հարցեր:

Զինծառայողների առողջական վիճակի և պատշաճ բուժօգնության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, զինվորական հոսպիտալներ այցերը կրում են շարունակական բնույթ:

--00—ՅՄ