ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 10-ին սկսել են «Freedom Shield» համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է: Դրանցում կներգրավվի հարավկորեացի շուրջ 19 հազար զինվորական։ Կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանք։
Զորավարժությունները կավարտվեն մարտի 20-ին։
Գործակալությունը նաև հայտնել է, որ այս տարի ուղիղ կրակով վարժանքներ չեն անցկացվի՝ մարտի 6-ին հարավկորեական գյուղի ռմբակոծության պատճառով:
Ակնկալվում է, որ ընթացիկ զորավարժությունները կլինեն առաջին խոշոր զորավարժությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ վարչակազմի օրոք։
--00—ՅՄ