Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ գոնե 7 հատ զուգարան սարքեր․ Միկոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

3131a9405437b1d7ea32354ef21f6d7b_M

Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրության համար «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթում դարձյալ հիշատակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ NEWS.am-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ լսե՞լ է Փաշինյանի ելույթը և ինչ մեկնաբանություն ունի։

«Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Բագրատ Միկոյանը: Այնուհետև ավելացրեց․ «Այս իշխանությունը երբեք չի պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ պայքարել է, որ ինքը հնարավորություն ունենա կոռուպցիան գլխավորել։ Սրանք արդեն մաշված, «բուրումնավետ» և ծակ քաղաքական գուլպա են հիշեցնում, որը շատ շուտով մեր ժողովուրդն աղբանոց կնետի։ Հնարավոր է՝ առաջինը դա տեղի ունենա հենց Գյումրիում»։

--00—ՅՄ