ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
«Հըզբոլլահ» շարժումը Սիրիայում շարունակվող հակամարտությանը կողմ չէ և կտրականապես հերքում է իր հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։ Այս մասին ասվում է շարժման մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ կապված Սիրիայի ափամերձ շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ բախումներ են եղել նոր իշխանությունների անվտանգության ուժերի և տեղի աշխարհազորայինների միջև։
Շարժման ղեկավարությունը կոչ է անում ԶԼՄ-ներին չներքաշվել «Հըզբոլլահի» վարկաբեկման արշավին, որը ծառայում է արտաքին խաղացողների քաղաքական օրակարգի կասկածելի նպատակներին։
Հիշեցնենք, սիրիական անվտանգության ուժերի խոսնակ Սաջիդ ալ-Դիքը Սիրիայում իրավիճակի ապակայունացման մեջ մեղադրել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը։ Al Arabiya հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա պնդել է, որ նրանք աջակցում են Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ստորաբաժանումներին սիրիական ափերի որոշ հատվածներում:
--00—ՅՄ