Բաքվի և Երևանի միջև խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են առկա․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

l-7pHxOUU8X1

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակից Մուրատ Նուրթլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իբր ՀՀ-ն դեռևս պահպանում է տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ, և որ դա խոչընդոտ է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին:

«Արդեն բավական մեծ ճանապարհ է անցել միջպետական հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում։ Չնայած դրան, տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։ Հիմնականներն են Հայաստանի Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի սրընթաց ռազմականացումը, աճող ռևանշիստական տրամադրությունները», - ասել է Բայրամովը։

--00—ՅՄ