ՌԴ ԶՈւ–ն Կուրսկի մարզի 12 բնակավայր է ազատագրել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ՌԴ ՊՆ
Ռուսական զինուժը Կուրսկի մարզի 12 բնակավայր և ավելի քան 100 քառակուսի կմ տարածք է ազատագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
««Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են 12 բնակավայր` Ագրոնոմ, Բոգդանովկա, Բոնդարևկա, Դմիտրյուկով, Զազուլևկա, Իվաշկովսկի, Կոլմակով, Կուբատկին, Մարտինովկա, Միխայլովկա, Պրավդա, Յուժնի», – ասվում է հաղորդագրության մեջ։
 
Գերատեսչության տվյալներով` Գոգոլևկա, Գոնչարովկա, Գուևո, Զաոլեշենկա, Կազաչյա Լոկնյա, Պերվիյ Կնյաժիյ, Կուրիլովկա, Լոկնյա, Մելովոյ, Օլյաշնյա, Սուջա, Չերկասսկայա Կոնոպելկա և Չերկասսկոյե Պորեչնոյե բնակավայրերում հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ–ի ծանր մեքենայացված, հինգ մեքենայացված, մոտոհետևակային, գրոհային, երկու դեսանտագրոհային բրիգադների և տարածքային պաշտպանության երկու բրիգադների ու երկու գրոհային գնդերի ստորաբաժանումներին։

--00--ԱՀ