ԱՄՆ-ում գործարկել են անօրինական միգրանտների համար «ինքնաարտաքսվելու» հնարավորությամբ հավելված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ֆֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է նոր հավելված, որը թույլ կտա ԱՄՆ-ում ապօրինի միգրանտներին «ինքնաարտաքսվել»՝ հնարավոր ձերբակալությունից և կալանավորումից խուսափելու համար:

CBP Home հավելվածը, որը մշակվել է ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության (CBP) կողմից, օգտատերերին հնարավորություն է տալիս հայտարարելու երկիրը լքելու իրենց «մտադրության մասին»։

«CBP Home հավելվածը անօրինական ներգաղթյալներին հնարավորություն է տալիս հեռանալ հենց հիմա՝ ինքնաարտաքսման միջոցով, որպեսզի նրանք կարողանան օրինական ճանապարհով վերադառնալ ապագայում և հասնել ամերիկյան երազանքին», - ասում է ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Քրիստի Նոեմը: «Եթե նրանք դա չանեն, մենք կգտնենք նրանց, կարտաքսենք, և նրանք երբեք չեն վերադառնա»:


Ավելին՝ սկզբնաղբյուրում։
 

 --00—ՍՊ