ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Անկարայում բանակցություններ է վարել Հարավային Կովկասի վերաբերյալ, այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։
«Մենք դրական ավարտեցինք մեր այցը Անկարա։ Երախտապարտ եմ մեր թուրք գործընկերներին Հարավային Կովկասի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքերի բաց և կառուցողական փոխանակման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, Վրաստանում հակամարտությունը և Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը», - ընդգծել է դիվանագետը։
Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև կապի և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, որոնք կարող են օգուտ բերել Հարավային Կովկասի երկրներին, Թուրքիային, Կենտրոնական Ասիայի երկրներին և ԵՄ-ին։
--00—ՅՄ