ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց, թե քաղաքացիների քանի տոկոսն է դրական գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։
«Լիովին դրական գնահատել է միայն 9 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 15․5 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 19․1 տոկոսը և 46․5 տոկոսն ընդհանրապես բացասական է գնահատել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ