Մանե Թանդիլյանի վիճակը վատացել է, հնարավոր է, որ նա դուրս գա հացադուլից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է: Այս մասին տեղեկացրեց 24News-ի լրագրողը Ազատության հրապարակից: 

Մեզ հետ զրույցում Թանդիլյանն ասաց, որ նախորդ օրվանից ավելի վատ է իրեն զգում: Քիչ անց նաև շտապօգնություն կհրավիրվի: 

Ըստ մեր տեղեկությունների, հնարավոր է , որ Մանե Թանդիլյանը դադարեցնի հացադուլը: Տեղեկությունը չհերքեց նաև «Ապրելու երկիր» կուսակցության մյուս համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ դեռ կհասկանան անելիքները,որոնք կախված են բժշիկների ցուցումից: 

Հիշեցնենք, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է անում ի աջակցություն Բաքվի բանտում հացադուլ անող Ռուբեն Վարդանյանի։ 

Մերի Մանուկյան

--00--ԱՀ