Հայաստանի տնտեսական աճի շքեղ թվերի ետևում թաքնված են լուրջ կառուցվածքային խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

աա

Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է.

«Հայաստանի տնտեսությունն այսօր հայտնվել է ճակատագրական խաչմերուկում։ Վերջին վիճակագրական տվյալները բացահայտում են անհանգստացնող պատկեր՝ վերջին շրջանում այդքան գովաբանված տնտեսական վերելքը իրականում հիմնված է եղել անկայուն հիմքերի վրա։ Երբ խորությամբ ուսումնասիրում ենք փաստերը, պարզ է դառնում, որ տնտեսական աճի շքեղ թվերի ետևում թաքնված են լուրջ կառուցվածքային խնդիրներ։

ՀՆԱ աճը․ Աճի անկայուն հիմքերը
Բարգավաճման պատրանքը
Հայաստանի տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշների վերլուծությունը հարցեր է առաջացնում երկրի տնտեսության իրական վիճակի մասին։ Պաշտոնական վիճակագրության ետևում թաքնված են մտահոգիչ միտումներ, որոնք պահանջում են վերաիմաստավորել երկրի տնտեսական կենսունակության մասին ընդունված պատկերացումները։

Գծապատկեր 1.

Ֆ

 Առաջին գծապատկերն արտացոլում է Հայաստանի տնտեսական զարգացման անկայուն ընթացքը։ Երկարաժամկետ միջին աճի 4.5% ցուցանիշի համեմատ՝ վերջին տարիներին նկատվել են զգալի տատանումներ։ Հատկանշական է, որ 2022 թվականի տպավորիչ 12.6% աճին հաջորդել է նվազման տեմպ՝ 2023 թվականին հասնելով 8.3%-ի, իսկ 2024 թվականին՝ ընդամենը 5.9%-ի: Այս նվազող միտումը վկայում է տնտեսության խնդիրների մասին: Ավելին, այս աճի գրեթե կեսը պայմանավորված է եղել առևտրի և ֆինանսական ծառայությունների ոլորտներով, որոնք իրենց հերթին ծանր կախվածություն ունեն արտաքին գործոններից, հատկապես՝ ռուսական կապիտալի ներհոսքից և ռուսական բիզնեսներից։

Աճի պատրանքի իրական պատկերը
Պաշտոնական վիճակագրությունը բացահայտում է աճի անկայուն պատկեր, որը հուշում է հայաստանյան տնտեսության խորքային թերությունները․

2024թ․ աճի տեմպերը սրընթաց նվազել են։ Չորրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է ընդամենը 3.7%, մինչդեռ առաջին եռամսյակում այն 7.9% էր։
2022-2024թթ․ ընթացքում աճի տեմպերը հետևողականորեն անկում են ապրել՝ 12.6%-ից (2022թ.) իջնելով 8.3%-ի (2023թ.) և հասնելով 5.9%-ի (2024թ.)։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որը նախկինում տնտեսական աճի առաջամարտիկն էր, զգալի անկում է գրանցել 2023թ․ չորրորդ եռամսյակում (-2.8%), իսկ 2024թ․ երկրորդ եռամսյակում ցուցաբերել է աննշան աճ (4.5%):
Այս ցուցանիշները լուռ վկաներն են Հայաստանի տնտեսության առջև ծառացած կառուցվածքային խնդիրների մասին։ Մինչև վերջերս առաջին հայացքից դինամիկ աճ ցուցաբերող տնտեսությունն այժմ դրսևորում է լճացման նշաններ՝ հատկապես բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերում:
Գծապատկեր 2.

Ֆ

Երկրորդ գծապատկերում ներկայացված են 2024 թվականի ՀՆԱ աճին նպաստող բաղադրիչները: Վերլուծությունը բացահայտում է տագնապալի պատկեր․ տնտեսական աճը խիստ անհամաչափ է և հիմնականում կենտրոնացած է ծառայությունների ոլորտում։ 5.9% աճի ապահովման հիմնական բաղադրիչներն են.

Առևտուրը (G)՝ 2.1 տոկոսային կետ,
Անշարժ գույքի գործունեությունը (L)՝ 1.6 տոկոսային կետ,
Ֆինանսական ծառայությունները (K)՝ 1.3 տոկոսային կետ,
Շինարարությունը (F)՝ 0.9 տոկոսային կետ,
Տեղեկատվություն և կապը (J)՝ 0.6 տոկոսային կետ։
Անհանգստացնող է, որ արտադրող և բարձր ավելացված արժեք ստեղծող ճյուղերը չեն հանդիսանում աճի շարժիչ ուժեր։ Ավելին, մի շարք կարևորագույն ոլորտներ բացասական ազդեցություն են թողել ընդհանուր աճի վրա.

Պետական կառավարում (O)՝ -0.9 տոկոսային կետ,
Հանքարդյունաբերություն (B)՝ -0.2 տոկոսային կետ,
ՖՄԱՉԾ (Ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայություններ)՝ -0.6 տոկոսային կետ։
Մեր իրականացրած վերլուծությունը ցույց է տալիս, որ ոսկու վերաարտահանումից ստացված ավելացված արժեքը վճռորոշ դեր է խաղացել ՀՆԱ-ի աճի գործում։ Մեր նախկին հետազոտության մեջ նշել ենք, որ ոսկու վերաարտահանման «արդյունաբերությունը» մոտ 4 տոկոսային կետի ներդրում է ունեցել, առևտուրը՝ 3 տոկոսային կետ, ֆինանսական ծառայությունները՝ 1.1 տոկոսային կետ, մինչդեռ տնտեսության մնացած ճյուղերը միասին արձանագրել են -0.1% անկում։ Ինչպես արտացոլված է մեր նախորդ վերլուծության մեջ՝ այս ոսկե վերաարտահանման գործունեությունը կազմում է արտահանման մոտ 61.4%-ը և հանդիսանում է իրական տնտեսական անկումը քողարկող հիմնական գործոն։

«Թանկարժեք» էֆֆեկտ․ Ոսկու վերաարտահանման քողը
Այս տնտեսավիճակագրական դրամայի առանցքում ոսկու վերաարտահանման երևույթն է, որը թափ է ստացել 2023թ․ նոյեմբերից և շարունակվել է մինչև 2024թ․ մայիս։ Այս գործոնը արհեստական կենսունակություն է հաղորդել Հայաստանի աճի ցուցանիշներին։ Սակայն փաստերն ցույց են տալիս, որ սա անցողիկ բնույթ ունի և ամուր հիմքեր չունի:

Տնտեսության ճյուղերը և դրանց ներդրումը
Ճյուղերի կատարողականի ակնարկ
Գծապատկեր 3.

ԴԴ

Շարունակությունը՝ հղումում։

 --00—ՍՊ