Անդրանիկ Հովհաննիսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայում ՀՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

gg

Նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 10-ի հրամանագրի համաձայն՝ Անդրանիկ Հովհաննիսյանը համատեղության կարգով, նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,- ասված է հրամանագրում։


 

 --00—ՍՊ