Ուկրաինայի հարցով ցանկացած պայմանավորվածություն կլինի Մոսկվայի, այլ ոչ թե Վաշինգտոնի պայմաններով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

AA

Ուկրաինայի հարցով ցանկացած պայմանավորվածություն կլինի Մոսկվայի, այլ ոչ թե Վաշինգտոնի պայմաններով, իրական համաձայնագրերը գրվում են ռազմաճակատում, ԱՄՆ-ում դա պետք է հասկանան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը՝ մեկնաբանելով Սաուդյան Արաբիայում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները։

Նրա կարծիքով՝ բանակցություններում պայմանները թելադրում է Ամերիկան, իսկ ուկրաինացիները համաձայն են այն ամենի հետ, ինչ իրենց ասում են։ 

Կոսաչովն ընդգծել է, որ կարևոր է չխանգարել ռուս-ամերիկյան բանակցություններին կողմնակի մեկնաբանություններով և նրանց առաջխաղացման հնարավորություն տալ:

--00—ՍՊ