«Խաղաղության պայմանագրի» տեքստը պատրաստ է ստորագրման, Բաքուն պատրաստ է երկկողմ ֆորմատով քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Մենք մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը կարևոր իրադարձություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեքստի հրապարակաման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին է: Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. հոդված-հոդված հրապարակվել է և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո՛, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չի կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ: Հոդված-հոդված, դրույթ առ դրույթ վերջին չորս տարիներին հայտնի է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ