ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Այսինքն՝ եթե ես և դուք հիմա հայտարարենք, որ Արցախը հայկական է և պե՛տք է լինի վերադարձ Արցախ, դա, ըստ Փաշինյանի ներկայացրած Խաղաղության համաձայնագրի՝ կլինի խախտում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ համաձայնագրում կետ է ներառված այն մասին, որ Հայաստանում և Ադրբեջանում չպետք է խաղաղության ու իրար դեմ քայլեր կատարվեն։
«Ամեն ինչ էլ հնարավոր է։ Նիկոլին ասում են՝ Ադրբեջանը պահանջում է, որ դուք արտահանձնեք Հայաստանի նախկին ղեկավարներին՝ «որպես ռազմական հանցագործ», պատասխանում է, թե դեռ չի տեսել նման հայտարարություն, ինչը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականի մակարդակով է հնչել, եթե դու դա չես լսել, բա ի՞նչ ես լսել», - նշել է քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ