ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։
Մինչ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Խորեն Բարխոյանի և ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի գլխավորությամբ կպարզեին դեպքի վայրը, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Դավիթ Խազախեթյանի, Սպիտակի քննչական բաժնի պետ Արթուր Մնոյանի գլխավորությամբ պարզում են, որ մահացածին հիվանդանոց են տեղափոխել Սպիտակ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 24 հեսցեից, ժողովրդին հայտնի հին գերեզմանների մոտից։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ