Լոռու մարզում բախվել են բետոնախառնիչը և Opel-ը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

վթար

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի գլխավոր փողոցում բախվել և կողաշրջվել են ԿԱՄԱԶ և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

--00—ԼՀ