Դատախազությունն ուսումնասիրում է Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

310516

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրիի համայնքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ: Դատախազությունից այլ մանրամասներ «Ազատությանը» չեն հայտնել:

Համացանցում շրջանառվում է մի ձայնագրություն, որում երկու տղամարդ են զրուցում: Քաղաքացիների մասին վիրավորական արտահայտություններ են հնչում։ «Համարում ենք, որ դրանում առկա են Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ (ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն հարկադրելը, որը զուգորդվել է սպառնալիքով կամ կախվածությունն օգտագործելով):

Հոդվածը նախատեսում է 4-ից 8 տարվա ազատազրկում, բայց շատ կարևոր է, որ իրավապահ մարմինները արդյունավետ կերպով աշխատեն շուկայի աշխատողների/վաճառողների հետ և ստանան եղելիության ամբողջ պատկերը», - ասված է «Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարության մեջ:

 

--00—ՅՄ