Քննարկվել է ՀՀ-ի և Իտալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգի հեռանկարային ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

Screenshot_13

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո ֆերրանտիին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր առաքելության կատարման գործում:

Երկուստեք կարևորվել է առևտրատնտեսական ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառում արձանագրված դինամիկան, ինչն ավելի է նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

Զրուցակիցները քննարկել են նաև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների երկկողմ օրակարգի այլ հեռանկարային ուղղությունները: 

--00—ՅՄ