ԱՄՆ-ը փորձարկում է վեցերորդ սերնդի F-47 կործանիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

դդ

Ամերիկյան Boeing ավիատիեզերական ընկերությունը ստանձնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար վեցերորդ սերնդի կործանիչի մշակման աշխատանքները՝ Next-Generation Air Dominance (NGAD) ծրագրի շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկնարկում են վեցերորդ սերնդի կործանիչների մշակման ծրագիրը։ Դա կլինի F-47։ Այն արդեն գաղտնի փորձարկվում է, և մենք վստահ ենք, որ այն գերազանցում է աշխարհի ցանկացած ինքնաթիռ։ Նրա մանևրությունը, արագությունը, սպառազինությունը և ծածուկ հնարավորությունները աննախադեպ են»,-նշել է Թրամփը։

 


 

--00—ՍՊ