ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ադրբեջանի հետ քննարկում ենք համաձայնագրի փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի եթերում հայտարարել է վարչապետ Փաշինյանը․
«Հենց որ ստորագրեցինք, այն կհանրայնացվի։ Այդ առումով մտավախություն չունենք, մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը»,- ասել է նա։
«Մտավախություն չունենք ստորագրել ու հրապարակել համաձայնագիրը»,- ասել է Փաշինյանը՝ հավաստիացնելով, թե խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում չկա ոչ մի միակողմանի պարտավորություն:
--00—ՍՊ