3 հազար բեռնատար է սպասում վրաց-ռուսական սահմանով անցնելուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

աա

Մոտ 3 հազար բեռնատար է սպասում վրաց-ռուսական սահմանով անցնելուն, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:

Վերին Լարսի անցակետում երեկվանից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը  ձնահոսքի վտանգի պատճառով:

Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային հերթում, ըստ վերջին տվյալների, կա 2 963 բեռնատար:
 

--00—ՍՊ