ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի վրա հարձակվելու համար։ Նման գրառում է արել Le Figaro պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
«Ադրբեջանը վերջին մի քանի օրերի ընթացքում 13-րդ անգամ հայտարարում է, որ հայկական ուժերը կրակ են բացել իր դիրքերի ուղղությամբ: Սուտ է, իհարկե: Բաքուն, ինչպես 2020 թվականին, պատրվակներ է փնտրում կրկին հայերի վրա հարձակվելու համար՝ պնդելով, որ նրանք խաղաղություն չեն ուզում»,-գրել է նա։
--00—ՍՊ