Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցություններ են ընթանում հենց հիմա․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

aa

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «տարածքների բաժանման» և լիակատար հրադադարի շուրջ բանակցություններն ընթանում են հենց հիմա:

«Շատ շուտով մենք Ուկրաինայում կհասնենք ամբողջական հրադադարի։ Պատերազմող կողմերը շատ շուտով դուրս կգան լիակատար հրադադարի, իսկ հետո կանցնեն տարածքների հարցի քննարկմանը»,- ասել է Թրամփը:

--00—ՍՊ