ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
Արցախի օկուպացիան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար տարածաշրջանում նոր էջ բացելու հնարավորություն է․
«Որպես թուրքական աշխարհ՝ մեր ամենամեծ երաշխիքը մեր միասնությունն ու համերաշխությունն է, վերջին տարիներին ձեռնարկած համատեղ քայլերի շնորհիվ հասել ենք այնպիսի վայրեր, որոնք նախկինում աներևակայելի էին։
Մենք ամրապնդել ենք մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ էներգետիկայից մինչև առևտուր, անվտանգությունից մինչև կրթություն, զբոսաշրջությունից մինչև հաղորդակցություն: Ամենադժվար պահերին մենք միմյանց կողքին էինք, միասին կիսել ենք մեր ուրախությունները։ 30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրմամբ մենք տարածաշրջանում դեպի նոր դարաշրջանի դռներ ենք բացել»,- ասել է նա։
--00—ՍՊ