ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում այսօր Թբիլիսիում կհյուրընկալվի Վրաստանի հավաքականի կողմից:
Խաղին ընդառաջ Վրաստանի հավաքականի մամուլի քարտուղարությունը գրառում է կատարել ֆեյսբուքում՝ երկրպագուներին հրավիրելով մարզադաշտ:
«Սպասում ենք ձեզ Դինամոյում ժամը 18:00-ին»,- ասվում է վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի մասնակցությամբ տեսանյութին կից, որն առաջին խաղը բաց էր թողել որակազրկման պատճառով, իսկ պատասխան խաղին կմասնակցի:
Հիշեցնենք՝ Երևանում կայացած խաղն ավարտվել է Վրաստանի հավաքականի՝ 3:0 հաշվով հաղթանակով:
--00—ՅՄ