Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով ծանր վիրավորում է ստացել նաև «Զվեզդա»-ի թղթակիցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

.
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախօրեին հարված են հասցրել քաղաքացիական մեքենային, որում ռուս լրագրողներ են եղել։ «Զվեզդա» հեռուստաալիքի թղթակից Նիկիտա Գոլդինը ծանր վիրավորում է ստացել Լուգանսկում Ուկրաինայի զինված ուժերի երեկվա հարվածի հետևանքով:
 
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Գոլդինը զոհված գործընկերների՝ օպերատոր Անդրեյ Պանովի և վարորդ Ալեքսանդր Սիրկելիի հետ է եղել, երբ Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել HIMARS հրթիռներով:
Հայտնի է, որ նրանց հետ մեքենայում եղել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը։
 
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը երկու HIMARS հրթիռներով թիրախավորել են լրագրողներին տեղափոխող քաղաքացիական մեքենան:

--00--ԱՀ