ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Էր-Ռիադում՝ քննարկելու հրադադարի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Capture

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում սկսել են քննարկել Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պարամետրերը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, որը Կիևի պատվիրակության կազմում է։

«Մենք սկսել ենք հանդիպում ամերիկյան թիմի հետ Էր Ռիադում», - գրել է նա X-ում:

«Օրակարգում առաջարկներ են էներգետիկ օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ: Այսօր մենք լուծում ենք մի շարք բարդ տեխնիկական հարցեր. մեր պատվիրակության կազմում են էներգետիկ փորձագետներ, ինչպես նաև ռազմածովային և օդային ուժերի ներկայացուցիչներ»,- գրել է նա:

--00—ՅՄ