Հրդեհ՝ Արարատի մարզում. Վեդիում խորդանոցում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

photo_2025-03-25_16-34-02

Այսօր՝ մարտի 25-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում կրակ և ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Թելման Յոլչյանն ու Ավետիս Խաչատրյանը:

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտբաբար տուժածներ չկան:

Այրվել է նշված հասցեում բնակչին պատկանող խորդանոցը:

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը: 

--00—ՅՄ