ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը, ռազմական կցորդ գնդապետ Արթուր Դալիբալթյանի և դեսպանության խորհրդական Ստեփան Գևորգյանի ուղեկցությամբ, այցելել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայան՝ մասնակցելու հայկական զորախմբի հերթափոխի արարողությանը:
Այս մասին տեղեկանում ենք դեսպանության տարածած հաղորդագրությունից, Վահագն Աթաբեկյանը հանդիպել է ՅՈՒՆԻՖԻԼ-ի Արևմտյան սեկտորի հրամանատար, բրիգադի գեներալ Նիկոլա Մանդոլեզիին, ով բարձր է գնահատել ՀՀ զորախմբի ծառայությունը լիբանանա-իսրայելական կոնֆլիկտի թեժ շրջանում՝ նշելով, որ հայկական զորախումբը շարունակել է իրականացնել պահակային ծառայությունը նույնիսկ այն ժամանակ, երբ խաղաղապահների մեծ մասը գտնվել են բունկերներում:
Վահագն Աթաբեկյանը ողջունել է հայ խաղաղապահներին՝ շնորհակալություն հայտնելով գերազանց ծառայության և Լիբանանում կայունության և խաղաղության հաստատման հարցում գործուն մասնակցության համար:
--00—ՅՄ