ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունները՝ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումներից զերծ մնալու վերաբերյալ, բավարար չեն Ուկրաինայում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատի աղբյուրին։
«Սև ծովում էներգետիկ ենթակառուցվածքների կամ նախաձեռնությունների մորատորիումը ճիշտ ուղղությամբ է, բայց դրանք բավարար չեն տևական, վստահելի հրադադար հաստատելու համար, էլ չենք խոսում խաղաղության համաձայնագրի մասին», - մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի անանուն ներկայացուցչի խոսքերը։
--00—ՅՄ