ՀՀ դեսպանն ու Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

.

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը մարտի 25-ին հանդիպում է ունեցել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ։ Այս մասին նշված է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

«Հանդիպման շրջանակներում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական կապերի ամրապնդման հնարավորությունները»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները: 

--00--ԱՀ