Կոտայքում բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

.

Այսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 118 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Արտյոմ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Բարիս Թ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Բախման հետևանքով «07»-ը գլխիվայր շրջվել է, 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հազկերտ Մելքումյանն ու Ռաֆիկ Սողոմոնյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:  

--00--ԱՀ