ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
ՀՀ կառավարության կողմից Մարգարայի անցակետով Սիրիա ուղարկված հումանիտար օգնությունը Հալեպում է։ Օժանդակությունը հասնելուն պես եղել է արդեն ընդունման հանձնման արարողություն, բեռները հանձնվել են Հալեպի նահանգապետարանին», - այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ պաշտոնական արարողության ժամանակ երկու երկրների պաշտոնյաները ընդգծել են, որ հայ- սիրիական հարաբերությունները ամուր ենթահող ունեն ու զարգացման հնարավություն։ Արարողությանը մասնակցել է նաեւ Հալեպի նահանգապետի տեղակալը։
Օգնությունն, ընդհանուր առմամբ, 80 տոնն է, որը պարունակում է սննդամթերք և դեղորայք։ Գաբրիելյանն ասաց, որ բեռների ստացման ու հանձնման աշխատանքը կարգավորում էր ՀՀ դեսպանատունն ու հյուպատոսարանը։ Այն կտրամադրվի Հալեպի ու Դամասկոսի նահանգներին, սակայն նախատեսված չէ միայն հայերի համար։ Դրանք նախատեսված են Սիրիայի քաղաքացիների համար, իսկ օգնության կարիքը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, շատ մեծ է, քանի որ այլ աշխատանք չկա։
«Ապրանք կա երկրում, բայց գնողունակությունը մինիմալ է, քանի որ պատերազմական երկարատև ճգնաժամից հետո շատերը կորցրել են աշխատատեղերը, վնասներ կրել ու սոցիալական իրավիճակը ծանր է»,- տեղեկացրեց Գաբրիելյանը։
--00—ԱՀ