ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
«Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին իր ծառայություներեն է առաջարկել Մադրիդի «Ռեալին»։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան գրանդի ղեկավարները հրաժարվել են դիտարկել այս տարբերակը՝ նրանք համարել են, որ շվեյցարացին չի տեղավորվում իրենց տրանսֆերային քաղաքականության մեջ։
Պատճառը այն է, որ ակումբը գումար ծախսում միայն երիտասարդ և հեռանկարային խաղացողների վրա, մինչդեռ փորձառու ֆուտբոլիստները թիմ են գալիս անվճար։ Ականջին իր հերթին ևս երկու տարվա պայմանագիր ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա խաղացողը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Armsport
--00—ՍՊ